Онлайн

Եգիպտոսում հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ․ ՀՀ դեսպան

2019-08-16 18:33 , Политика, 137

Եգիպտոսում հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ․ ՀՀ դեսպան

«Եգիպտոսում ավելի քան 5000 հայերից կազմված համայնքի հանդեպ բացառիկ համակրանք ու բարեկամական տրամադրվածություն կա, և հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ»,-այդ մասին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանն ասել են Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Եգիպտոսում հայ համայնքի ներկայիս վիճակը։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը Զարեհ Սինանյանը կարևորել է Համահայկական խաղերին Եգիպտոսի հայ համայնքի համարյա ամբողջ երիտասարդության մասնակցությունը՝ 200 հոգանոց պատվիրակությամբ, կարևորվել է նաև նաև Եգիպտոսի հետ «սփյուռք-սփյուռք» համագործակցության շրջանակներում կապերի սերտացումը։

Лента

Рекомендуем посмотреть