Онлайн

Երևանի Այգեստան փողոցից բերման են ենթարկել Քրեական օրենսգրքի յոթ հոդվածների մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող հնդիկի

2019-08-16 18:59 , Право, 142

Երևանի Այգեստան փողոցից բերման են ենթարկել Քրեական օրենսգրքի յոթ հոդվածների մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող հնդիկի

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 13-ին, ժամը 20.38-ին, Երևանի Այգեստան 9-րդ փողոցից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության Փենջամբի նահանգի իրավապահ մարմինների կողմից քրեական օրենսգրքի յոթ հոդվածների մեղադրանքներով հետախուզման մեջ գտնող Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի:

Ոստիկանությունից հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նշենք՝ ոստիկանությունն այսօր հայտնել էր նաև հետախուզման մեջ գտնվող մեկ այլ հնդկացու Բագրատաշենի սահմանային անցակետից բերման ենթարկելու մասին։30-ամյա Թաքուր Ս.-ն մեղադրվում է ահաբեկչության, սպանության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть