Փաշինյանն օրվա ընթացքում ուղիղ եթերում հայտարարություն կանի․Ալեն Սիմոնյան - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն օրվա ընթացքում ուղիղ եթերում հայտարարություն կանի․Ալեն Սիմոնյան

2019-08-19 18:49 , Политика, 1918

Փաշինյանն օրվա ընթացքում ուղիղ եթերում հայտարարություն կանի․Ալեն Սիմոնյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի վերաբերյալ այսօր Բաղրամյան 26-ում հրավիրած քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Այդ մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունից՝ նշելով, որ քննարկմանը կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:

Բաղրամյան 26-ում կայացած քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, հանդիպել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը, ինչպես Բաղրամյան 26-ում, անցկացվել է փակ ձևաչափով:

Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանդիպմանը վարչապետը ներկայացրել է այսօր առավոտյան Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման արդյունքները. «Կարծում եմ օրվա ընթացքում վարչապետըհանդես կգա հայտարարությամբ ուղիղ եթերով»,-նշել է ԱԺ փոխխոսնակը:

Лента

Рекомендуем посмотреть