Онлайн

Դրամապանակ գողացած 64-ամյա կինը խոստովանել է

2019-08-20 14:20 , Право, 229

Դրամապանակ գողացած 64-ամյա կինը խոստովանել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, Վանաձորի մի բնակչուհի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիրը, բանկային ու սոցիալական ապահովման քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի բնակիչ 64-ամյա մի կին:

Նույն օրը գողություն կատարելու կասկածանքով նա բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր»,-մանրամասնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Лента

Рекомендуем посмотреть