Մոտ մեկ ամիս առաջ Կասպից ծովն ընկած ադրբեջանական ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը գտել են - RadioVan.fm

Онлайн

Մոտ մեկ ամիս առաջ Կասպից ծովն ընկած ադրբեջանական ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը գտել են

2019-08-20 19:50 , Мир, 1173

Մոտ մեկ ամիս առաջ Կասպից ծովն ընկած ադրբեջանական ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը գտել են

Ադրբեջանի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչի օդաչուի մարմինը հայտնաբերել են:

Որոնողական խմբի անդամներն այն դուրս են բերել Կասպից ծովից։

«Հայտնաբերվել և ծովից դուրս է բերվել հուլիսի 24-ի գիշերը ուսումնամարզական թռիչքի ժամանակ ծովն ընկած Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ՄիԳ-29 կործանիչի օդաչու, գնդապետ-լեյտենանտ Ռաշադ Աթաքիշիևի մարմինը»,-ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նախօրերին հաղորդվել էր ՄիԳ-29-ի «սև արկղը» հայտնաբերելու մասին: Մասնագետներն այժմ ուսումնասիրում են ինքնագրիչ սարքի տեխնիկական վիճակը՝ հիշողության մեջ պահպանված տեղեկությունները դուրս բերելու համար։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ հուլիսի 24-ին ուսումնավարժական թռիչք իրականացնող ինքնաթիռի հետ 22:00-ի սահմաններում կապը հանկարծակի կորել էր։

Лента

Рекомендуем посмотреть