Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ փորձաքննության կարիք կա՞․ կառավարության հանձարարականով Շրջակա միջավայրի նախարարությունը կպարզի - RadioVan.fm

Онлайн

Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ փորձաքննության կարիք կա՞․ կառավարության հանձարարականով Շրջակա միջավայրի նախարարությունը կպարզի

2019-08-21 16:46 , Политика, 1342

Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ փորձաքննության կարիք կա՞․ կառավարության հանձարարականով Շրջակա միջավայրի նախարարությունը կպարզի

Շրջակա միջավայրի նախարարությունը կպարզի՝ արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ համալիր փորձաքննության եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք շրջակա միջավարի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ կառավարության աշխատակազմն այսօր «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն։

Հանձնարարությունը հետևյալն է․«Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»։

Տարընթեցումներից խուսափելու համար ժամեր հետո Փաշինյանը ֆեյսբուքյան նոր գրառմամբ պարզաբանեց, թե ինչու է որոշվել «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն։

«Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ:

Ինչու՞ եմ այս հարցը տվել, որովհետև օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով:

Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան:

Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:

Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով»,-որոշումը պարզաբանել է վարչապետը։

Ամուլսարի հանքի շահագործումը նպատակահարմար համարելով հանդերձ ՀՀ վարչապետը նշում է, որ «այս խիստ կարևոր թեմայի» շուրջ քննարկումները շարունակվում են։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть