«Չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է»․ բնապահպանը՝ քննչականի կողմից «Լիդիան»-ի դիրքորոշման հրապարակման մասին - RadioVan.fm

Онлайн

«Չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է»․ բնապահպանը՝ քննչականի կողմից «Լիդիան»-ի դիրքորոշման հրապարակման մասին

2019-08-21 17:48 , Общество, 1399

«Չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է»․ բնապահպանը՝ քննչականի կողմից «Լիդիան»-ի դիրքորոշման հրապարակման մասին

«Ես չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է, թե՞ ով է»․ Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ, բնապահպան Լևոն Գալստյանի համար անհասկանալի է, թե ինչու՞ է Քննրական կոմիտեն հրապարակում «Լիդիան»-ի առարկություններն ու պատասխանները։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեին կրկին հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը, որը օգոստոսի 16-ին հրապարակել էր:

««Լիդիանն» առարկություն ունի, թող իր կայքում հրապարակի: Էդ նույն բանն ա, որ մեր առարկություններն էլ հիմա հրապարակվի Քննչականի կայքում: Մենք էլ ենք բազմաթիվ առարկություններ գրել: Թե՞ «Լիդիանն» առանձին իրավունք ունի իրենց կայքում հրապարակելու: Ուզում եմ հասկանալ՝ քրեական գործի շրջանակներում փորձաքննություն պահանջած իրավապահ մարմինն ինչու՞ պետք է լսի շահագրգիռ կողմի առարկությունները, բացատրությունները, հիմնավորումները»,-տարակուսում է բնապահպանը, ով հրապարակումից անմիջապես հետո նշյալի մասին խոսեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Лента

Рекомендуем посмотреть