Ապօրինի հրացանը մաքրելիս՝ կրակել է կնոջը - RadioVan.fm

Онлайн

Ապօրինի հրացանը մաքրելիս՝ կրակել է կնոջը

2019-08-21 18:30 , Право, 1371

Ապօրինի հրացանը մաքրելիս՝ կրակել է կնոջը

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին, ժամը 01.15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա մի կին: Նա հայտնել է, որ ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է ապօրինի պահվող «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացանով:

Հրացանն առգրավվել է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть