Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը - RadioVan.fm

Онлайн

Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

2016-07-19 16:30 , Культура, Шоу бизнес, 888

Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի գրողների միությունից:

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը 71 տարեկան էր: Գրել սկսել էր վաղ պատանեկան տարիքից և 1965 թվականից տպագրվել: Նա հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից):

Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ:

Դավիթ Հովհաննեսը թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից:

Դավիթ Հովհաննեսը նաև հասարական-քաղաքական գործունեությամբ է զբաղվել և 1999-2003 թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:

Лента

Рекомендуем посмотреть