Այրվում է երկրագնդի ամենախիտ անտառներից մեկը՝ Ամազոնը - RadioVan.fm

Онлайн

Այրվում է երկրագնդի ամենախիտ անտառներից մեկը՝ Ամազոնը

2019-08-22 15:13 , Мир, 1354

Այրվում է երկրագնդի ամենախիտ անտառներից մեկը՝ Ամազոնը

«Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը, Ամազոնը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է։ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ միաժամանակ հրապարակելով լուսանկարներ։

Նրա դիտարկմամբ՝ հրդեհների տեսանկյունից այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր։

Նշենք՝ Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառը շուրջ 16 օր է հրդեհվում է։ «Բի Բի Սի»-ն, հղում անելով Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներին, գրում է, որ հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 83 տոկոսով, այս տարեսկզբից Ամազոնում ռեկորդային թվով՝ 70 հազար հրդեհի օջախ է գրանցվել, իսկ շաբաթվա ընթացքում արբանյակները շուրջ 9500 հրդեհի օջախ են գրանցել:

Որպես պատճառ՝ հիմնականում նշվում է մարդկային գործոնը։

Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, այն զբաղեցնում է ավելի քան 7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք: Վերջին 40 տարվա ընթացքում անտառի ավելի քան 20%-ը վերացել է: Անտառը կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում, գիտնականների պնդմամբ՝ այն կլանում է երկրագնդի ածխաթթու գազի 25%-ը։ Երկիր մոլորակի թոքերը հանդիսացող հազարավոր բուսատեսակներով և ծառատեսակներով հարուստ անտառը աշխարհում նաև դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Лента

Рекомендуем посмотреть