Զինվորական ճտքակոշիկ արտադրող արցախյան ընկերությունն ընդլայնում է գործունեության ծավալները - RadioVan.fm

Онлайн

Զինվորական ճտքակոշիկ արտադրող արցախյան ընկերությունն ընդլայնում է գործունեության ծավալները

2019-08-26 14:56 , Экономика, финансы, 1557

Զինվորական ճտքակոշիկ արտադրող արցախյան ընկերությունն ընդլայնում է գործունեության ծավալները

Արցախում գործող «Էյ բութս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զբաղվում է զինծառայողների համար ճտքակոշիկների արտադրությամբ:Առաջին խմբաքանակն ԱՀ Պաշտպանության բանակին մատակարարել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Ներկայումս աշխատանքներ են տարվում երկրորդն ուղարկելու ուղղությամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Տիգրան Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի կողմից որակը կատարելագործելու համար ստացել են որոշակի առաջարկություններ, որոնք հաշվի են առնվում աշխատանքի ընթացքում:«Ըստ այդմ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և երկրորդ՝ ավելի հարմարեցված խմբաքանակը արդեն պատրաստ կլինի շուտով:

Աշխատանքի ծավալների ընդլայնման հետ կապված՝ դերձակների կարիք ունենք: Զինուժին առաջարկվող կոշիկները դիմացկուն են ու հարմարավետ: Դրանք անջրաթափանց են»,- նշել է Տ. Պետրոսյանը:

Лента

Рекомендуем посмотреть