Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա խաղերի տոմսերն արդեն վաճառքում են - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա խաղերի տոմսերն արդեն վաճառքում են

2019-08-26 15:31 , Спорт, 1596

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա խաղերի տոմսերն արդեն վաճառքում են

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա ևՀայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ Ինչպեսհայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։

Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան և Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։ Տոմսարկղերը կգործեն ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Лента

Рекомендуем посмотреть