Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին տվյալներ չկան. քննչական խմբի ղեկավար - RadioVan.fm

Онлайн

Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին տվյալներ չկան. քննչական խմբի ղեկավար

2019-08-26 15:32 , Право, 1746

Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին տվյալներ չկան. քննչական խմբի ղեկավար

Կառավարությանն առնթեր միջուկային կենտրոնի եզրակացությունը տրամադրվել է Ամուլսարի գործով փորձագետներին և այնտեղ Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին որևէ տեղեկություն չկա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ անդրադառնալով գիտական այն պնդումներին, որ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին։

Ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին։ Համաձայն 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։

Եզրակացության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, իսկ Ամուլսարի տարածքի մոտ գտնվող Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա ազդեցությունն անորոշ է, քանի որ քանակական առումով այդ ազդեցությունները չափելի չեն։

Եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Лента

Рекомендуем посмотреть