Սեպտեմբերից Երևանի համայնքային մանկապարտեզներում կգործեն երկարօրյա խմբեր - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերից Երևանի համայնքային մանկապարտեզներում կգործեն երկարօրյա խմբեր

2019-08-29 13:51 , Образование, 1731

Սեպտեմբերից Երևանի համայնքային մանկապարտեզներում կգործեն երկարօրյա խմբեր

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան «Մանկապարտեզը և երեխաները» խմբում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ սեպտեմբերից Երևանի համայնքային մանկապարտեզները երկարօրյա ծառայություն կմատուցեն։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.

«Եկել եմ լավ լուրով կիսվեմ, սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ, խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին և գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00։

Թարմացում․ քանի որ սնունդի մասին շատերն են հարցնում, էստեղ գրեմ, որ բոլորը տեսնեն։ Երկարացված օրվա ընթացքում սնունդ չի տալու մանկապարտեզը, ծնողները կարող են չփչացող որևէ ուտելու բան ուղարկել երեխայի հետ երեկոյան ժամերի համար»։

Лента

Рекомендуем посмотреть