Կառավարությունն ընդունեց որոշում` Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունն ընդունեց որոշում` Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ

2019-08-30 15:34 , Общество, 1267

Կառավարությունն ընդունեց որոշում` Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ

Կառավարությունն ընդունեց որոշում, որով կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2019 թ. այդ աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:

Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ ընթացիկ տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54,1 հա) և Ծովակի տեղամասի (12,7 հա) ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։ Այսպիսով՝ մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում՝ նախատեսված 66.8 հա փոխարեն: Բացի այդ, որոշմամբ նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց. «Այս նախագիծը շատհատկանշական է: Տեսեք՝ հիմա քննարկում ենք և այս տարվա ընթացքում մի քանի անգամքննարկել ենք, որ մենք մեր ծախսերը կարծես 100 տոկոսով չենք կարողանում իրականացնել, ևեկամտային մասերում ունենք գերակատարումներ, ծախսային մասերում՝ թերակատարումներ: Իհարկե, մեծ հաշվով սա մի փաստ է, որը մեզ մտահոգում է, բայց կարծում եմ՝ այս կարգինախագծերը նաև ցույց են տալիս այն ետնապատկերը, որում մենք այդ ամենն ունենում ենք: Տվյալ դեպքում մենք ունենք բյուջեից հատկացված գումար, այդ բյուջեից հատկացված գումարընախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայց հիմա մեր կառավարության սեղանիննախագիծ է, որ այդ գումարով կարելի է մաքրել ավելի շատ տարածք և ինչ-որ գումար էլվերադարձնել պահուստային ֆոնդ: Քանի որ առաջիկայում մենք էլի քննարկելու ենք, իմգնահատականն այն է, որ մենք ծախսային մասերը թերակատարում ենք՝ նաև կոռուպցիոնսողանքները փակելու և փակվելու հետևանքով կամ արդյունքում: Իհարկե, սա իր հետ բերում էնաև պրոբլեմներ, բայց մեծ հաշվով խոսում է մեր համակարգի շատ լուրջ առողջացմանպրոցեսի մասին: Մեծ հաշվով, որքան էլ տեղեկատվությունը վերլուծում եմ, ռիսկեր չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ այդ բոլոր ռիսկերը կառավարելի են, և մենք գնում ենք ճիշտճանապարհով: Այլ բան է, որ մենք մեր ծախսերի համակարգը, իրոք, պետք է շատ արդյունավետդարձնենք՝ այնպես, որ մյուս տարվանից ընդհանրապես այդ կարգի խնդիր չունենանք»:

Лента

Рекомендуем посмотреть