Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին. FrontNews - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին. FrontNews

2019-08-31 19:06 , Политика, 1705

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին. FrontNews

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Միջազգային FrontNews կայքի վերլուծաբանները այդպիսի եզրակացության հանգել են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրության արդյունքում:

Լուսանկարներում երևում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հենակետերից մեկը տեղակայված է Պապաքար (ադր. Բաբաքյար) բլուրի վրա: Շուրջ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ՊՍԾ-ն տեղեկություն էր տարածել, թե «նոր ռազմավարական բլուրներ են գրավել», չնայած նրան, որ դիրքերի տեղաշարժն իրականացրել են Ադրբեջանի տարածքում, մինչդեռ Հայաստանի զինված ուժերը նույն հատվածում դիրքերը առաջ են տարել ընդհուպ մինչև քարտեզների վրա նշվող սահմանագիծը: Նշված փաստը նաև գրավել է վրացի վերլուծաբանների ուշադրությունը, որոնք նկատել են, որ ադրբեջանական զինուժի կողմից այդ հատվածում վաղուց զբաղեցրած բարձունքը իրականում Վրաստանի տարածքում է, և այդ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է վրացական պետության պետական սահմանը:

Ընդ որում հատկանշական է, որ Վրաստանի սահմանը խախտվել է ոչ միայն այդ հատվածում. Ադրբեջանը դիրքեր է տեղեկայել մինչև «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետին հարող տարածքները: Նշված խրամուղիներից և Պապաքար բարձունքից վերահսկվում են Վրաստանի տարածքները և որևէ կապ չունեն Հայաստանի տարածքների հետ ու չեն կարող ունենալ, քանի որ բավականին հեռու են տեղակայված: Հատկապես հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը նշված հատվածում նոր դիրքեր տեղակայել է 2008-2009 թթ., երբ Վրաստանը կրում էր Հարավային Օսիայի հակամարտության հետևանքները ու անհամեմատ թուլացած էր:

Ադրբեջանը սրան զուգահեռ բավականին կոշտ քաղաքականություն է վարում Վրաստանի հետ տարբեր տարածքային վեճերի հարցում: Վրաստանը և Ադրբեջանը այժմ փորձում են հստակեցնել Դավիթ Գարեջայի վանական համալիրի զբաղեցրած տարածքների բաժանման հարցը: Ադրբեջանը փորձում է վրացական մշակույթի ժառանգությունը ներկայացնող վանքերը ներկայացնել իբրև «ալբանական»: 2019 թ. օգոստոսին ադրբեջանական կողմը, չնայած սահմանազատման հարցերով հանձնաժողովների բանակցություններին, վրացական վանքերի տարածքում նոր հենակետ տեղակայեց:

Ինչպես արդեն նշեցինք, այստեղ Ադրբեջանը ոչ միայն առաջ է քաշում իր տարածքային հավակնությունների հարցը, այլև փորձում է կեղծ և հակագիտական «հիմնավորումներով» ներկայացնել, թե 6-րդ դարի վրացական համալիրը «ալբանական մշակույթի հուշարձան» է: Դատելով ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարություններից՝ նրանք չեն պատրաստվում զիջումների գնալ: Օրինակ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Յագուբ Մահմուդովը պնդում է, թե ողջ Արևելյան Վրաստանը «Ադրբեջանի պատմական տարածքն» է, իսկ Թբիլիսին՝ «հին ադրբեջանական քաղաք»:

Лента

Рекомендуем посмотреть