«Կշարունակեմ լինել մեր երկրի հավատարիմ զինվորը»․ Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

«Կշարունակեմ լինել մեր երկրի հավատարիմ զինվորը»․ Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

2019-09-02 14:40 , Мир, 1282

«Կշարունակեմ լինել մեր երկրի հավատարիմ զինվորը»․ Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն քիչ առաջ ֆեյսբուքում կատարած գրառմամբ տեղեկացրել է վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին:

«Զարգացման շրջանակը ստեղծվել է, հիմնվել է, ու, հետեւաբար, ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ համարում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել է Բախտաձեն՝ միաժամանակ ընդգծելով, որ միշտ համարել է, որ Վրաստանը երկու հիմնախնդիր ունի՝ «ռուսական օկուպացիան և աղքատությունը»։

«Վրաստանի վարչապետի պաշտոնում մեր երկրին ծառայելը ինձ համար մեծ պատիվ էր և նաև մեծ պատասխանատվություն: Ես եղել եմ և կշարունակեմ լինել «Վրացական երազանք»-ի անդամ և մեր երկրի հավատարիմ զինվորը»,-ընդգծել է վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Բախտաձեն, ում համոզմամբ՝ այսօր, քան երբևէ, Վրաստանը համախմբման կարիք ունի, ինչը, ըստ նրա, հաջողության միակ բանաձևն է։

Մամուկա Բախտաձեն Վրաստանի կառավարությունը ղեկավարում էր 2018-ի հունիսից։ Մինչ այդ նա ֆինանսների նախարարն էր։ Ըստ օրենքի՝ վարչապետի հրաժարականից հետո լիազրությունները պետք է դադարեցնի ամբողջ կառավարությունը։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բախտաձեին վարչապետի պաշտոնում կփոխարինի Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան։

Лента

Рекомендуем посмотреть