«Մայրս ինչպես օրը երեք անգամ զանգահարում էր, այնպես էլ շարունակում է զանգահարել»․ Զելենսկին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը - RadioVan.fm

Онлайн

«Մայրս ինչպես օրը երեք անգամ զանգահարում էր, այնպես էլ շարունակում է զանգահարել»․ Զելենսկին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

2019-09-02 18:45 , Мир, 1169

«Մայրս ինչպես օրը երեք անգամ զանգահարում էր, այնպես էլ շարունակում է զանգահարել»․ Զելենսկին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

«Մայրս ինչպես օրը երեք անգամ զանգահարում էր, այնպես էլ շարունակում է զանգահարել։ Իսկ հորս հետ հազվադեպ էի խոսում՝ տարբեր պատճառներով: Հիմա շատ ենք խոսում, ավելի մոտ ենք դարձել: Նա հպարտանում է ինձնով: Երբ ավարտում ենք զրույցը, իրար ասում ենք՝ ես քեզ սիրում եմ»,-այդ մասին պաշտոնավարման 100 օրը ամփոփող հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ, նախկինում շոումեն Վլադիմիր Զելենսկին։

Ի դեպ՝ Զելենսկու հետ «1+1» հեռուստաալիքի եթերով հեռարձակված հարցազրույցը վարել են ոչ թե լրագրողները կամ քաղաքական մեկնաբանները, այն նրա նախկին գործընկեր, դերասան Ստանիսլավ Բոլկանը։

Ուկրաինայի նախագահը զրուցել է ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների, իր գլխավոր ձեռքբերումների, հեծանիվով աշխատանքի չգնալու, մոր հետ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ:

Անցած հարյուր օրերին տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից մեկը Զելենսկու գնահատմամբ, թերևս, Ռուսաստանի նախագահի հետ անցկացված հեռախոսային բանակցություններն են եղել։

«Ես նրան զանգահարեցի, քանի որ տեսա Կերչի նեղուցում գերեվարված ուկրաինացի ծովայինների և նավերի վերադարձին վերաբերող միջազգային դատարանի որոշումը: Երբ ես հասկացա, որ այդ վճռի կատարման բոլոր ժամկետներն սպառվում են, և մենք այլևս սպասել չենք կարող, որոշեցի զանգահարել: Նշեմ, ի դեպ, որ արտաքին գործերի նախարարությունում չէին ցանկանում, որպեսզի ես զրուցեմ Ռուսաստանի նախագահի հետ: Նրանք մտածում էին՝ Աստված չանի, եթե նավաստիները տուն վերադառնան Պուտինի և իմ հեռախոսազրույցի արդյունքում: Իրենց համար դա քաղաքական խնդիր է, ինձ համար` մարդկային»,-նշել է Զելենսկին:

Իսկ աշխատանքի Ուկրաինայի նախագահը հեծանիվով չի գնում, քանի որ նրան չեն թողնում, վտանգ կա։

Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման 100 օրվա առիթով անցկացված հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրության երկրորդ փուլի արդյունքներով կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին համոզիչ հաղթանակ տարավ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Նա ստացավ ընտրողների ձայների 72,7%-ը, մինչդեռ Պորոշենոյի օգտին քվեարկել էին ընտրողների 27,3%-ը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть