Հայաստանում նշվելու է աղետների դիմակայունության օր․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն օրենքի նախագծին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում նշվելու է աղետների դիմակայունության օր․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն օրենքի նախագծին

2019-09-03 15:32 , Общество, 1167

Հայաստանում նշվելու է աղետների դիմակայունության օր․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն օրենքի նախագծին

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր:

«Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաեւ որպես աղետներին դիմակայունության օր»,- նշված է օրենքի նախագծում:

1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։

Лента

Рекомендуем посмотреть