ՀՀ համախառն միջազգային պահուստներն ավելացել են 11.3%-ով․ ԿԲ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ համախառն միջազգային պահուստներն ավելացել են 11.3%-ով․ ԿԲ

2019-09-03 16:58 , Экономика, финансы, 1525

ՀՀ համախառն միջազգային պահուստներն ավելացել են 11.3%-ով․ ԿԲ

2019 թվականի հունիս ամսվա դրությամբ ՀՀ համախառն միջազգային պահուստները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ ավելացել են 11.3%-ով՝ կազմելով 2 մլրդ 216.3 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2019թ-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը:

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ փոխարկելի արտարժույթով ակտիվների պահուստներն աճել են 11%-ով՝ կազմելով 2 մլրդ 204.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամում ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) պաշարներն աճել են 110%-ով՝ կազմելով 11.6 մլն ԱՄՆ դոլար:

Лента

Рекомендуем посмотреть