Ապստամբներին սնունդ փոխանցելու հարցով «Ժառանգության» խոսնակը կդիմի Կարմիր խաչին - RadioVan.fm

Онлайн

Ապստամբներին սնունդ փոխանցելու հարցով «Ժառանգության» խոսնակը կդիմի Կարմիր խաչին

2016-07-21 13:20 , Право, 1181

Ապստամբներին սնունդ փոխանցելու հարցով «Ժառանգության» խոսնակը կդիմի Կարմիր խաչին

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը դիմելու է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված ու արդեն 5-րդ օրն այնտեղ գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սնունդ փոխանցելու հարցով: «Լինելու եմ Հայկական Կարմիր խաչի ընկերություն կենտրոնական գրասենյակի դիմաց ու պահանջեմ իրենց միջամտությունը` «Սասնա Ծռերի» մեր տղերքին սնունդ փոխանցելու հարցում»,-իր ֆեյսբուքյան էջում գրառել է Սանասարյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ արդեն խոսել է Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի հետ ու մանրամասների մասին կհաղորդի ընթացքում:

«Ի գիտություն

Կարմիր Խաչից շարժվեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի հետ խոսել եմ, մանրամասերը կտեղեկացնեմ»,-րոպեներ առաջ գրառումը հավելեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակը:

Лента

Рекомендуем посмотреть