Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին - RadioVan.fm

Онлайн

Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին

2019-09-04 13:50 , Спорт, 1483

Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին

Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին: Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում և լուսանկար հրապարակել:

Եվրո-2020-ի ընտրական փուլի Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղերին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին սկսել է ուսումնամարզական հավաքը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ընտրանուն միացել է սեպտեմբերի 3-ին, որովհետև մեկնել էր Հռոմ՝ պայմանագիր կնքելու իտալական «Ռոմա»-ի հետ:

Մխիթարյանը մեկ տարի վարձավճարով հանդես կգա իտալական ակումբում, որից հետո «Ռոմա»-ն Մխիթարյանին լոնդոնի «Արսենալ»-ից գնելու հնարավորություն կստանա:

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, իսկ Հայաստան ու Բոսնիա և Հերցեգովինա խաղը՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Лента

Рекомендуем посмотреть