Հայ մասնագետները Հալեպի խաղաղ բնակչության համար կազմակերպում են առաջին բուժօգնության դասընթացներ - RadioVan.fm

Онлайн

Հայ մասնագետները Հալեպի խաղաղ բնակչության համար կազմակերպում են առաջին բուժօգնության դասընթացներ

2019-09-04 14:22 , Общество, 1249

Հայ մասնագետները Հալեպի խաղաղ բնակչության համար կազմակերպում են առաջին բուժօգնության դասընթացներ

Սիրիայում հայկական հումանիտար առաքելության շրջանակում Հալեպի խաղաղ բնակչության համար հայ մասնագետների կողմից կազմակերպվում են առաջին բուժօգնության դասընթացներ՝ արտակարգ իրավիճակներում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման ուսուցման նպատակով։

Ինչպես տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, դասընթացներին ներգրավվել են առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք ուսուցման արդյունքում կկարողանան օգնութուն ցուցաբերել կոտրվածքներ, այրվածքներ, արյունահոսություններ, էլեկտրահարում, սիրտ-թոքային անբավարարություն և վտանգավոր այլ վնասվածքներ ստացած մարդկանց։

Դասընթացները շարունակական բնույթ են կրելու։

Лента

Рекомендуем посмотреть