2.5 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից. նա վերակենդանացման բաժանմունքում է - RadioVan.fm

Онлайн

2.5 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից. նա վերակենդանացման բաժանմունքում է

2019-09-05 13:31 , Общество, 1476

2.5 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից. նա վերակենդանացման բաժանմունքում է

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Лента

Рекомендуем посмотреть