Դեմ ենք մեկուսացմանը․ պահանջում են չեղարկել սոցանապահովների և հաշմանդամություն ունեցողների համար հատուկ քաղաքի կառուցումը - RadioVan.fm

Онлайн

Դեմ ենք մեկուսացմանը․ պահանջում են չեղարկել սոցանապահովների և հաշմանդամություն ունեցողների համար հատուկ քաղաքի կառուցումը

2019-09-05 16:52 , Общество, 1200

Դեմ ենք մեկուսացմանը․ պահանջում են չեղարկել սոցանապահովների և հաշմանդամություն ունեցողների համար հատուկ քաղաքի կառուցումը

«Դեմ եմ մեկուսացմանը»․ այս կարգախոսով այսօր կառավարության շենքի առջև էին հաշմանդամություն ունեցող անձինք և տարբեր կազմակերպության անդամներ՝ կառավարութունից պահանջելով չեղարկել Արարատի մարզում կառուցվելիք «Երեխաների քաղաք» նախագծի իրականացումը։

Նշենք՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում այս աշնանը կմեկնարկեն «Երեխաների քաղաք»-ի կառուցման աշխատանքները։

«Պատկերացրեք մի քաղաք, որտեղ ապրում են 2 խոցելի խումբ․ քաղաքացիները կպիտակավորեն ու չեն ունենա այն վերաբերմունքը, ինչ Գյումրիին ու Երևանին»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց «Դեմ եմ մեկուսացմանը» սոցիալական նախաձեռնության անդամ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության շահերի պաշտպան Ամալյա Հարությունյանը՝ ընդգծելով, որ կառուցվելիք քաղաքը ոսկե վանդակ կլինի։

Նշենք՝ ՀՀ կառավարությունը օգոստոսի 8-ի նիստում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրելու մասին որոշում ընդունեց։ Այդ տարածքներում՝ այն է՝ Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում, կազմակերպությունըհատուկ քաղաք է կառուցելու, որտեղ օթևանելու են հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառու կարող է լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: «Երեխաների քաղաք»-ի բնակիչները «հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում»։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть