«Որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներով հրթիռներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող»,-այդ մասին Սիվասում (Սեբաստիա) ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ անընդունելի է, որ Թուրքիան և մյուս զարգացող երկրները զրկված են միջուկային հրթիռներ ունենալու իրավունքից:
«Անընդունելի է, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք ունենալ»,-դիմելով Սիվասում ընթացող Անատոլիական տնտեսական համաժողովի մասնակցիներին` ասել է Էրդողանը:
«Մենք այս պահին աշխատանքներ ենք իրականացնում»,-նշել է նա
Թուրքիան «Միջուկային զենքի չտարածման մասին» համաձայնագրին միացել է 1980 թվականին: 1996-ին Անկարան իր ստորագրությունն է դրել նաև «Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին» բազմակողմ համաձայնագրի տակ: