Լիբանանահայ ներդրողները Եղվարդում բնակելի թաղամաս կկառուցեն - RadioVan.fm

Онлайн

Լիբանանահայ ներդրողները Եղվարդում բնակելի թաղամաս կկառուցեն

2019-09-05 17:47 , Экономика, финансы, 1837

Լիբանանահայ ներդրողները Եղվարդում բնակելի թաղամաս կկառուցեն

Լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են 600 տնից բաղկացած թաղամաս կառուցել։ Այդ մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: «Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր»,-գրել է մարզպետը՝ հավելելով, որ ներդրողների հետ զրույցում նշել է, որ պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը բխում է համայնքի շահերից և ուղղված է քաղաքացիների կյանքի որակը փոխելուն։

Лента

Рекомендуем посмотреть