Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատու Չեֆերինը Երևանում է - RadioVan.fm

Онлайн

Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատու Չեֆերինը Երևանում է

2019-09-05 18:09 , Спорт, 1507

Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատու Չեֆերինը Երևանում է

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Երևանում է․ քիչ առաջ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:

ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:

Лента

Рекомендуем посмотреть