Онлайн

«Open Democracy»-ն՝ «Լիդիան»-ի և Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ կապի մասին

2019-09-05 18:15 , Политика, 146

«Open Democracy»-ն՝ «Լիդիան»-ի և Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ կապի մասին

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանականների կողմից Հայաստանում վիճահարույց Ամուլսարի հանքավայրի շահագործմանն աջակցելու համար: Այս մասին գրում է «Open Democracy»-ին:

Պարբերականանի հրապարակման համաձայն Հայաստանի մայրաքաղաքում Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները, այդ թվում դեսպանները, 2013-2018թթ. ընթացքում մշտական կապ են պահել «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի հետ՝ կապված Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ։ Կազմակերպվել են շնորհանդեսներ, սեմինարներ, հանդիպումներ, ինչը ի ցույց է դնում լեռնահանքարդյունահանող ընկերության և Հայաստանում Բրիտանիայի դեսպանության միջև որոշակի կապերի առկայության մասին հասարակությունում առկա մտահոգությունների ճշմարտացիությունը։

2018թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում դեսպանատան և «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի միջև այդպիսի 55 շփման մասին է խոսվում: Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նաև 2018թ. ընթացքում ներքին հաղորդակցությունների համաթիվը, որը ցույց է տալիս՝ ինչպես է դեսպանատունը հետևել Ամուլսարին «թավշյա հեղափոխությունից» հետո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Лента

Рекомендуем посмотреть