Հայաստան-Իտալիա. Գերմանացի մրցավարը հաղթանակ պարգևեց Իտալիային - RadioVan.fm

Онлайн

Հայաստան-Իտալիա. Գերմանացի մրցավարը հաղթանակ պարգևեց Իտալիային

2019-09-05 22:25 , Спорт, 1657

Հայաստան-Իտալիա. Գերմանացի մրցավարը հաղթանակ պարգևեց Իտալիային

2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի՝ Հայաստան – Իտալիա հանդիպումն ավարտվեց Իտալիայի հավաքականի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո բացեց «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: 28-րդ րոպեին «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին Էմերսոնի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը: 77-րդ րոպեին «Ռոմայի» հարձակող Լորենցո Պելեգրինին առաջ մղեց Իտալիային: 3 րոպե անց Անդրեա Բելոտին դուբլ ձևակերպեց:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Աղբյուր՝ 1in.am

Лента

Рекомендуем посмотреть