ԱՄՆ-ը իր քաղաքացիներին զգուշացրել է սոցցանցերում Թուրքիայի իշխանություններին քննադատելու համար հնարավոր ձերբակալումների մասին - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին զգուշացրել է սոցցանցերում Թուրքիայի իշխանություններին քննադատելու համար հնարավոր ձերբակալումների մասին

2019-09-06 13:32 , Мир, 1095

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին զգուշացրել է սոցցանցերում Թուրքիայի իշխանություններին քննադատելու համար հնարավոր ձերբակալումների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարությամբ կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիայի որոշ նահանգներ այցելելուց։ Որպես հիմնավորում նշվել են ահաբեկչական գործողությունների վտանգը և կամայական ձերբակալությունները։

«Էրմենիհաբեր»-ը հղում անելով հայտարարությանը գրում է, որ ահաբեկչության սպառնալիքի առումով հատկապես վտանգավոր են որակվել Իրաքի և Սիրիայի հետ սահմանակից թուրքական նահանգները՝ Բաթմանը, Բինգյոլը, Դիարբեքիրը, Գազիանթեփը, Հաքքարին, Հաթայը, Քիլիսը, Մարդինը, Շանլըուրֆան, Սիիրթը, Շըրնաքը, Թունջելին և Վանը։

Պետդեպարտամենտը զգուշացրել է, որ նշված նահանգներում ահաբեկիչները կարող են թիրախավորել առավելապես մարդաշատ վայրերն ու օբյեկտները՝ զվարճանքի և առևտրի կենտրոնները, տեղական պետական մարմինների շենքերը, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, աղոթատեղիները, զբոսայգիները, սպորտային և մշակութային միջոցառումների անցկացման վայրերը, կրթական հաստատությունների շենքերը, օդանավակայանները։

ԱՄՆ քաղաքացիները զգուշացվել են նաև, որ, մասնավորապես, սոցցանցերում Թուրքիայի իշխանություններին ուղղված քննադատական գրառումների հեղինակները ևս կարող են ձերբակալվել։

Лента

Рекомендуем посмотреть