«Լուսավոր Հայաստան»-ը ակնկալում է, որ խմբակցության շարքերը լքած Արման Բաբաջանյանը կվերադարձնի պատգամավորական մանդատը - RadioVan.fm

Онлайн

«Լուսավոր Հայաստան»-ը ակնկալում է, որ խմբակցության շարքերը լքած Արման Բաբաջանյանը կվերադարձնի պատգամավորական մանդատը

2019-09-06 15:39 , Политика, 1207

«Լուսավոր Հայաստան»-ը  ակնկալում է, որ խմբակցության շարքերը լքած Արման Բաբաջանյանը կվերադարձնի պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արձագանքել է իրենց շարքերը լքելու որոշման մասին Արման Բաբաջանյանի հայտարարությանը։

Նշենք՝ խմբակցությունը լքելու իր որոշման մասին Արման Բաբաջանյանը հայտարարել է այսօր։

«Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում»,-նշել է պատգամավորը։

«Լուսավոր Հայաստան»-ն ահա, ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը նույն սկսբունքայնությամբ կվերադարձնի կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,-ասված է ընդդիմադիր խմբակցության տարածած հայտարարությունում, որը հրապարակված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում:

Лента

Рекомендуем посмотреть