Մոսկվայի մերձակայքում գտնվող Իստրա բնակավայրում՝ սեփական տան տարածքում, հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էլլա Պամֆիլովան։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳ) հաղորդմամբ՝ դեպքը եղել է կեսգիշերն անց՝ 1։30-ի հատվածում։ Դիմակավորված հանցագործը տուն է ներխուժել տան բացօթյա պատշգամբից, մի քանի անգամ հոսանքահարել է Պամֆիլովային ու փախուստի դիմել:
Ռուսաստանի ՆԳ նախարարությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։