6-րդ հարկից ընկնելու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա - RadioVan.fm

Онлайн

6-րդ հարկից ընկնելու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա

2019-09-06 16:05 , Общество, 1386

6-րդ հարկից ընկնելու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա

Երևանի Կենտրոն համայնքի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկնելու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ է արձանագրվել։

«Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրույն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,-տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Նշենք՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Նա անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունք, փոքրիկի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկորների ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկորների կոտրվածքներ:

Лента

Рекомендуем посмотреть