Онлайн

ՀՕՊ զինծառայողները զենիթահրթիռային նորագույն համակարգերով խոցել են բոլոր պայմանական թիրախները

2019-09-06 17:21 , Общество, 115

ՀՕՊ զինծառայողները զենիթահրթիռային նորագույն համակարգերով խոցել են բոլոր պայմանական թիրախները

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանիազգային ստորաբաժանումների մասնակցությամբ ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել էր սեպտեմբերի 2-ին։

ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՀՀ ՊՆ) հայտնում են, որ նախօրեին կայացած ճռական փուլին հետևելու նպատակովզորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը,ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Մեկնարկիցհետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները:

«Մարտական հրաձգության փուլին ներառված էրՍ-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր,ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ:ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները:ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես մեզ տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները և արձանագրել գերազանց արդյունքներ»,-տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից՝ միաժամանակ հայտնելով, որվճռական փուլից հետո մասնակիցպետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ ենհանձնելազգային ստորաբաժանումների զինծառայողներին։

Лента

Рекомендуем посмотреть