Онлайн

Առողջապահական տեսչությունը ևս տուգանել է «Սանիթեք»-ին․ տեսչության ներկայացուցիչը՝ աղբի կուտակման վտանգների մասին

2019-09-06 18:04 , Общество, 130

Առողջապահական տեսչությունը ևս տուգանել է «Սանիթեք»-ին․ տեսչության ներկայացուցիչը՝ աղբի կուտակման վտանգների մասին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերությանը տարբեր վարչական վարույթների շրջանակում տուգանել է 100 հազար և 120 հազար-ական դրամով։ Այդ մասին ««Սանիթեքը» 7-րդ օրն է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը․ հիգիենիկ համաճարակային վտանգներ․ աղբահանության հիմնախնդրի լուծման տարբերակներ» թեմայով քննարկմանն ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։

«Քաղաքապետարանն ավելի մեծ տուգանքի որոշումներ է կայացրել, քան մենք։ Օրենքը մեզ թույլ չի տալիս 120 հազար դրամից ավելի վարչական տուգանք նշանակել։ Տուգանքի չափն այդքան էլ կարևոր չէ։ Այստեղ կարևոր է գիտակցումը, թե աղբի կուտակման հետևանքով ինչ վնաս կարող է հասցվել բնակչությանը․ աղբի գարշահոտությունից նյարդային համակարգի բավականին լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, ասթմա»,- ասել է տեսչական մարմնի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով, որ աղբի կուտակումը խիստ վտանգավոր է ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպիսիք են՝ տուլարեմիան, դեզինտերիան ու աղիքային այլ վարակները, տարածման առումով։

Աննա Հարությունյանի փոխանցմամբ՝ այս պահին նման հիվանդություններդեռ չեն արձանագրվել և իրենց նպատակն է կանխարգելելը։

«Չենք սպասելու, որ տարածվեն հիվանդություններ, լինի աղիքային վարակի բռնկում, և ասենք, որ դա պայամանավորված է վատ աղբահանության հետ»,-նշեց է նա։

Նշենք՝ օրեր առաջ քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր հրապարակել այն մասին, որ «Սանիթեք» ընկերությունն արդեն մի քանի օր է առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում, ինչը, նշվել էր, կունենա իրավական հետևանքներ։

Ի պատասխան՝ «Սանիթեք»-ից հայտարարեցին, որ աղբահանության պարտականությունը չեն կատարում այն պատճառով, որ Երևանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում ընկերությանը պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները:

Лента

Рекомендуем посмотреть