Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն․ Գագիկ Սուրենյան - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն․ Գագիկ Սուրենյան

2019-09-06 18:52 , Общество, 2045

Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն․ Գագիկ Սուրենյան

«Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում նաև մառախուղ»,-մանրամասնել է Սուրենյանը։

Лента

Рекомендуем посмотреть