Ամուլսարի հարցով Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել - RadioVan.fm

Онлайн

Ամուլսարի հարցով Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել

2019-09-06 18:56 , Политика, 1293

Ամուլսարի հարցով Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել

Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի քննարկման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում մի շարք հանդիպումներ է ունեցել։

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ)ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:

Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ և նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը:

Այնուհետ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:Նրանց հետ հանդիպամանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:

Лента

Рекомендуем посмотреть