23-ամյա երիտասարդը կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա․ նա բերման է ենթարկվել - RadioVan.fm

Онлайн

23-ամյա երիտասարդը կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա․ նա բերման է ենթարկվել

2019-09-07 15:59 , Право, 1209

23-ամյա երիտասարդը կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա․ նա բերման է ենթարկվել

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին սեպտեմբերի 7-ին, ժամը 03:50-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,ժամը 4:00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, նշված խանութի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Առինջ գյուղի 23-ամյա մի բնակչի և նշված վայրից ներկայացրել են երիտասարդի անվամբ հաշվառված որսորդական հրացանը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը իրեն ամրակցված որսորդական հրացանով, գողություն կատարելու նպատակով, կրակ արձակելու միջոցով փորձել է կոտրել խանութի ապակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 տ/չ որսորդական հրացանի կրակված 1 պարկուճ:

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։

Նշանակվել են փորձաքննություններ: Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть