Լիահույս եմ, որ իրեն Հռոմում կզգա ինչպես տանը․ լեգենդար Ֆրանչեսկո Տոտին` Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին - RadioVan.fm

Онлайн

Լիահույս եմ, որ իրեն Հռոմում կզգա ինչպես տանը․ լեգենդար Ֆրանչեսկո Տոտին` Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին

2019-09-08 17:40 , Спорт, 1455

Լիահույս եմ, որ իրեն Հռոմում կզգա ինչպես տանը․ լեգենդար Ֆրանչեսկո Տոտին` Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին:

«Մխիթարյանը կարող է իր հետ որակ և քանակ ապահովել: Նրա տեղափոխությունը լավ քայլ էր: Նա «Արսենալ»-ում վերջին շրջանում ռեգուլյար չի խաղացել, սակայն ես լիահույս եմ, որ Մխիթարյանն իրեն Հռոմում կզգա ինչպես տանը»,- Տոտիի խոսքերը փոխանցում է Football Italy-ին:

Տոտիի կարծիքով՝ «Ռոմա»-ի երկրպագուները կընդունեն Մխիթարյանին, քանի որ վերջինս լավ տեխնիկա ունի:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Лента

Рекомендуем посмотреть