Հենրիխ Մխիթարյանը թարմացրեց սեփական ռեկորդը Հայաստանի ընտրանու կազմում - RadioVan.fm

Онлайн

Հենրիխ Մխիթարյանը թարմացրեց սեփական ռեկորդը Հայաստանի ընտրանու կազմում

2019-09-09 14:24 , Спорт, 1773

Հենրիխ Մխիթարյանը թարմացրեց սեփական ռեկորդը Հայաստանի ընտրանու կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը ընտրանու կազմում:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով: Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը և Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լոնչարը:

Մխիթարյանը խփեց իր 29-րդ գոլը ընտրանու կազմում և թարմացրեց սեփական ռեկորդը. այն համարվում է ընտրանու բոլոր ժամանակների լավագույն արդյունքը: Հայ կիսապաշտանը հավաքականի կազմում մասնակցել է 86 խաղի:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

Лента

Рекомендуем посмотреть