«Ամուլսարի մուտքերը կբացվեն երկու դեպքում»․ ջերմուկցիներն այսօր երեկոյան կքննարկեն Փաշինյանի խնդրանքը - RadioVan.fm

Онлайн

«Ամուլսարի մուտքերը կբացվեն երկու դեպքում»․ ջերմուկցիներն այսօր երեկոյան կքննարկեն Փաշինյանի խնդրանքը

2019-09-09 16:46 , Общество, 1478

«Ամուլսարի մուտքերը կբացվեն երկու դեպքում»․ ջերմուկցիներն այսօր երեկոյան կքննարկեն Փաշինյանի խնդրանքը

Ջերմուկ քաղաքի բնակիչներն այսօր երեկոյան՝ 20։30-ին, Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում բաց քննարկում են անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի մուտքերը ապաշրջափակելու կոչի առնչությամբ։

Այդ մասին տեղեկացնում է Ջերմուկի բնակիչ բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունաթյանը:

Նա նաև ֆեյսբուքյան իր էջում երկու տարբերակ է մատնանշել, որոնց դեպքում կարող են բացվել Ամուլսարի հանքավայր տանող մուտքերը

«ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը կբացվի երկու դեպքում։

Կա՛մ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը, կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ։

Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ վարկանիշը։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»,-գրել է Բունիաթյանը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել էր ջերմուկցիներին՝ խնդրանքով ապաշրջափակել շուրջ 1 տարի փակ պահած Ամուլսար տանող ճանապարհները։

Փաշինյանն ընդգծել էր, որ այս պահի դրությամբ որևէ իրավական հիմնավորում չունեն արգելելու «Լիդիան Արմենիային» շահագործելու Ամուլսարի հանքը՝ վստահեցնելով, որ եթե խախտումներ հայտնաբերվեն, ցանկացած պահի կառավարությունը կարող է դադարեցնել հանքի շահագործումը։

Лента

Рекомендуем посмотреть