ՀՀ քաղաքացին Ռուսաստանում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել «Իսլամական պետության» օգտին գործունեություն ծավալելու համար - RadioVan.fm

Онлайн

ՀՀ քաղաքացին Ռուսաստանում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել «Իսլամական պետության» օգտին գործունեություն ծավալելու համար

2019-09-09 17:37 , Право, 1534

ՀՀ քաղաքացին Ռուսաստանում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել «Իսլամական պետության» օգտին գործունեություն ծավալելու համար

Մոսկվայի շրջանային զինվորական դատարանի վճռով Հայաստանի քաղաքացի Աշոտ Գրիգորյաը մեղավոր է ճանաչվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ անչափահասի ներգրավելու մեջ:

Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ արդեն 10 տարի ազատազրկում կրող Գրիգորյանի ապօրինի գործունեությունը բացահայտել են Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի շրջանի անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի աշխատակիցները:

«Ա. Մ. Գրիգորյանի ապօրինի գործունեության հետագա հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից Ռուսաստանում արգելված ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական կազմակերպությունում անչափահասի ներգրավելու փաստը, որը, ընկնելով նրա ազդեցության տակ, մեկնել է Սիրիայի տարածք՝ մասնակցելու ահաբեկիչների կողմից կատարվող ռազմական գործողություններին»,-Վլադիմիրի շրջանի անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի հաղորդագրությունն է մեջբերում գործակալությունը։

Աշոտ Գրիգորյանի համար որպես վերջնական պատժամիջոց սահմանվել է 14 տարվա ազատազրկում խիստ ռեժիմով գաղութում:

Лента

Рекомендуем посмотреть