Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ․ Փաշինյանը՝ կայացած ՏԻՄ ընտրությունների մասին - RadioVan.fm

Онлайн

Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ․ Փաշինյանը՝ կայացած ՏԻՄ ընտրությունների մասին

2019-09-09 19:38 , Политика, 1284

Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ․ Փաշինյանը՝ կայացած ՏԻՄ ընտրությունների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին մրցակցային տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների կապակցությամբ:

«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:

Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը:

Նշենք՝ Արցախի հանրապետությունում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքապետերի, համայնքապետերի ու ավագանու անդամների ընտրություններ էին, որին ընտրելու իրավունք ունեցող շուրջ 103 000 քաղաքացիների 65,5 տոկոսն է մասնակցել։

Մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքապետի 5 թեկնածուից, նախնական արդյունքներով, ընտրվել էանկուսակցական Դավիթ Սարգսյանը։

Ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կհրապարակվեն վաղը։

Лента

Рекомендуем посмотреть