Հայաստանում կարգելվի աշխատել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում կարգելվի աշխատել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով

2019-09-10 18:14 , Политика, 1039

Հայաստանում կարգելվի աշխատել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով

ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսում է փոխադարձության սկզբունքով արգելել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով Հայաստանում վարորդ աշխատելը, եթե օտար պետությունները նույն արգելքը սահմանել են ՀՀ կողմից տրված վարորդական իրավունքների վրա։

«Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի: Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ»,-սահմանում է է նախագծի 8-րդ հոդվածի 17-րդ կետը:

Խորհրդարանում այսօր նախագծի քննարկամանը «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրել է, որ Ռուսաստանում օրենսդրական մակարդակում կա ՀՀ վարորդական վկայականով ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքը և կարիք չկա հակադրվելու նման վարք դրսևորել դաշնակից պետության նկատմամբ։

Ի պատասխան պատգամավորի՝ հիմնական զեկուցող` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյան Քոչարյանը պարզաբանել է, որ այդ նախագծում որևէ հակադրվելու միտում չկա, կարգավորումը ՀՀ-ն պարտավոր է մտցնել՝ հավասարակշռություն ապահովելու համար:

Նույնիսկ ռուսական կողմը, ըստ Քոչարյանի, նախապես տեղյակ է եղել հայկական կողմի նման մտադրության մասին։

«Ի՞նչ ասվեց մեզ․ ասվեց՝ դրվո՞ւմ են բացառություններ, դուք էլ ձե՛ր օրենսդրությամբ բացառություններ նախատեսեք, եթե մենք նախատեսում ենք ձեր քաղաքացիների համար, դուք էլ նախատեսեք մեր քաղաքացիների համար»,-նշել է փոխոստիկանապետ Քոչարյանը։

Лента

Рекомендуем посмотреть