««Հայաստան-Թուրքիա»-ն նույնը չէ, ինչ «Հայաստան-Ադրբեջան»-ը»․ Մխիթարյանը՝ որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին - RadioVan.fm

Онлайн

««Հայաստան-Թուրքիա»-ն նույնը չէ, ինչ «Հայաստան-Ադրբեջան»-ը»․ Մխիթարյանը՝ որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին

2019-09-10 18:25 , Спорт, 1658

««Հայաստան-Թուրքիա»-ն նույնը չէ, ինչ «Հայաստան-Ադրբեջան»-ը»․ Մխիթարյանը՝ որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին

Իտալական «Ռոմա» ակումբի կազմում Տրիգորիայում այսօր առաջին անգամ մամլո ասուլիսով է հանդես եկել Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Լրագրողների հետ շուրջ 1 ժամ տևած հանդիպմանը Մխիթարյանը ի թիվս մի շարք հարցերի՝ պատասխանել է նաև ասուլիսի 42-րդ րոպեին տրված հարցին, թե Ադրբեջանի օրինակով արդյո՞ք խնդրի առաջ չի կանգնի նաև այն դեպքում, եթե առաջիկա Եվրոպական խաղերում «Ռոմա»-ն Թուրքիայում խաղա «Իստամբուլ Բաշաքշեհիր» ակումբի հետ:

Հայազգի ֆուտբոլիստն ասելով, որ Թուրքիայում խնդիր չի ունենա, քանի որ որպես ֆուտբոլիստ արդեն բազմաթիվ հանդիպումներ է ունեցել այնտեղ, նշել է․ «Հայաստան-Թուրքիա»-ն նույնը չէ, ինչ «Հայաստան-Ադրբեջան»-ը: Այո´, Թուրքիայի հետ կապված հին պատմություն կա, բայց այնտեղ մարդիկ մոռացել են այդ մասին»։

Մամլո ասուլիսը հեռարձակվել է իտալական ակումբի յութուբյան էջում։

Հիշեցնենք՝մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, այդ ժամանակ Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կազմում 7-րդ համարի մարզաշապիկով հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով չմեկնեց Բաքու։

Ֆուտբոլիստը խոստովանել էր, որ որոշումն իրեն մեծ ցավ է պատճառում։

Лента

Рекомендуем посмотреть