Համալիրում նոր ռեստորան կբացվի, կառավարությունից վստահեցնում են՝ «նոր ասելիքով» - RadioVan.fm

Онлайн

Համալիրում նոր ռեստորան կբացվի, կառավարությունից վստահեցնում են՝ «նոր ասելիքով»

2019-09-12 15:06 , Общество, 1300

Համալիրում նոր ռեստորան կբացվի, կառավարությունից վստահեցնում են՝ «նոր ասելիքով»

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով:

Այդ մասին որոշումն այսօր օրակարգային 43-րդ հարցով հաստատել է ՀՀ կառավարությունը։

Որոշման նախագծի համաձայն՝ վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 ՀՀ դրամ, որի 20% ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80%-ը՝ ՀՀ պետական բյուջե: Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն ՀՀ դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով:

Միաժամանակ նշվում է, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի վարձակալվող տարածքում նոր ռեստորանային նախագիծը՝ նոր կոնցեպտուալ ոճով և մոտեցումներով, «նոր հնարավորություն է զբոսաշրջիկներին և տեղական հյուրերին համտեսելու յուրահատուկ խոհանոցի համեղ ուտեստները և վայելելու Երևանի զբոսաշրջային հարմարավետությունն ու գրավչությունը»:

Лента

Рекомендуем посмотреть