ՀԱՊԿ-ն կողջունի նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը. ՌԴ փոխվարչապետ - RadioVan.fm

Онлайн

ՀԱՊԿ-ն կողջունի նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը. ՌԴ փոխվարչապետ

2019-09-12 20:12 , Политика, 1422

ՀԱՊԿ-ն կողջունի նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը. ՌԴ փոխվարչապետ

ՀԱՊԿ-ն միշտ կողջունի համագործակցությունը նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի (ICWEC) ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալու հնարավորության մասին հարցին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

«Մենք մի ժամանակ մի ընտանիք ենք եղել: Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դա վերաբերում է նաև այդ բոլոր երկրներին, այսպես ասած, զինված ուժերի հավասարակշռմանը: Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, մենք շատ հավասարակշռված ու մտածված քաղաքականություն ենք վարում ՀԱՊԿ բոլոր անդամների, Ադրբեջանի պարագայում՝ մասնավորապես»,-ասել է Բորիսովը՝ շեշտելով, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության սրմամբ, հակառակը, ամեն կերպ կփորձի աջակցել հակամարտության կարգավորմանը:

Իսկ դիտարկմանը՝ ինչպե՞ս հասկանալ հնչեցվածն այն պարագայում, երբ հայկական կողմը բացառել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին որևէ կարգավիճակ տալու ցանկացած հնարավորություն՝ Յուրի Բորիսովը պատասխանել է. «Այս կազմակերպությունում որոշումները միասնաբար են ընդունվում, այդ պատճառով, եթե համապատասխան քննարկումներից հետո կազմակերպությունն ընդունի նման որոշման անհրաժեշտությունը, այն, իհարկե, կընդունվի այս կազմակերպության կանոնակարգին և կանոններին համապատասխան»:

Лента

Рекомендуем посмотреть