«Երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը»․ Փաշինյանը հայտնում է Սիս գյուղի ճանապարհների շինաշխատանքների ավարտի մասին - RadioVan.fm

Онлайн

«Երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը»․ Փաշինյանը հայտնում է Սիս գյուղի ճանապարհների շինաշխատանքների ավարտի մասին

2019-09-13 14:44 , Политика, 1003

«Երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը»․ Փաշինյանը հայտնում է Սիս գյուղի ճանապարհների շինաշխատանքների ավարտի մասին

Արարատի մարզի Սիս գյուղական համայնքի ճանապարհաշինարարությունը ավարտական փուլում է: Դա փաստող տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը: Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՚ք:)»:

Հիշեցնենք՝ կառավարության մայիսի 23-ի նիստում ճանապարհաշինությանը գումար հատկացնելու շրջանակում ծավալված քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Սիս գյուղի ճանապարհներին, որոնց անբարվոք վիճակի մասին արձանագրել էր անձամբ՝ մարտի 16-ին համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։ Գյուղի երեխաները ևս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բարձրաձայն էին այդ մասին՝ ասելով․ «Նիկոլը խոսք տվեց,գլխառադ արեց»։

Մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի մանրամասները՝ աուդիոնյութում։

Лента

Рекомендуем посмотреть