Գրպանահատներին սպասվում է մինչև 2 տարի ազատազրկում - RadioVan.fm

Онлайн

Գրպանահատներին սպասվում է մինչև 2 տարի ազատազրկում

2019-09-13 18:04 , Право, 1158

Գրպանահատներին սպասվում է մինչև 2 տարի ազատազրկում

Ազգային ժողովում այսօր քննարկման է ներկայացվել կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է գրպանահատությունը սահմանել քրեորեն պատժելի արարք։

Նախագծերի փաթեթը օրենսդիրներին ներկայացնելիս ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը նշել է, որ նախագծով գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից տեղափոխվելու է հանրային մեղադրանքի տիրույթ. օրենգրքում որպես առանձին մաս ավելացվելու է «Անձի մոտ գտնվող իրերի գողությունը կամ գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից՝ այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից» հոդվածը։

Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Քրեական օրենսգրքով այժմ գրպանահատության դեպքերը համարվում են մասնավոր դեպքեր և քրեական վարույթ հարուցվում է բացառապես տուժողի բողոքի հիման վրա։

«Տուժողները, որպես կանոն, հետևողական չեն վարույթների նկատմամբ, շատ հաճախ գումարի չափը նրանց ստիպում է հետ կանգնել քաշքշուկից։ Այս նախագծով մենք գրպանահատության դեպքերը քրեականացնում ենք՝ բերելով հանրային մեղադրանքի տիրույթ, որտեղ պետությունն է վարույթ հարուցում և անկախ տուժողի հետ հաշտության դեպքերից, վարույթը շարունակվելու է ըստ կարգի»,-նշել է Վարդապետյանը՝ հավելելով, որ գրպանահատության համար առաջարկվում է սահմանել պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով կամ՝ կալանք՝ 1-2 ամիս, կամ՝ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Հիշեցնենք՝ նշյալ նախագծերի փաթեթը կառավարությունում հավանության էր արժանացել շուրջ 1 տարի առաջ։

Лента

Рекомендуем посмотреть